Մատչելիության հղումներ

Իսրայելն ու Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության նոր հուշագիր են ստորագրել


Իսրայելի և Ադրբեջանի նախագահներ Իցհակ Հերցոգը և Իլհամ Ալիևը, արխիվ
Իսրայելի և Ադրբեջանի նախագահներ Իցհակ Հերցոգը և Իլհամ Ալիևը, արխիվ

Իսրայելն ու Ադրբեջանը երկու երկրների պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության նոր հուշագիր են ստորագրել, այս մասին հայտնել է Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։

Դիվանագետի խոսքով՝ իսրայելական AS Holdings-ը և նրա դուստր ձեռնարկությունը՝ Ari Arms միջազգային ընկերությունը, որը մասնագիտացած է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան զենքի արտադրության և մշակման մեջ, այսօր ռազմավարական փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը պատկանող Azersilah ընկերության հետ:

Անցած օրերին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ռազմական բեռնատար ինքնաթիռները նոր չվերթներ են կատարել դեպի Իսրայելի օդուժին պատկանող «Օվդա» օդանավակայան:

«Օվդա»-ն, ըստ իսրայելական աղբյուրների, այդ երկրի միակ օդանավակայանն է, որն ունի թույլտվություն պայթուցիկ ռազմամթերքի արտահանման և ներկրման համար։ Թե ինչ նպատակով է ադրբեջանական SILK WAY-ի բեռնատար ինքնաթիռը մեկնել, կողմերը չեն պարզաբանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG