Մատչելիության հղումներ

Իսրայելը հայտնել է, որ հարվածել է Լիբանանում գտնվող «Հեզբոլա»-ի կառույցներին


Լիբանան, Իսրայելի հարվածի հետևանքները նոյեմբերի 6-ին, 2025թ.
Լիբանան, Իսրայելի հարվածի հետևանքները նոյեմբերի 6-ին, 2025թ.

Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային մի քանի շրջաններում գտնվող «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին, այդ թվում՝ «Ռադվան» զինված խմբավորման ուժերի կողմից օգտագործվող վարժական համալիրին:

Ռազմական գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումների հետևանքով տուժել են նաև «Հեզբոլա»-ին (ԱՄՆ-ն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել, իսկ ԵՄ-ն՝ նրա միայն զինված թևը, բայց ոչ քաղաքական ուժը-խմբ.) պատկանող ռազմական կառույցները:

Իսրայելն ու Լիբանանը 2024-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել՝ վերջ դնելով Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև ավելի քան մեկ տարվա ռազմական գործողություններին: Այդ ժամանակից ի վեր նրանք միմյանց մեղադրում են հրադադարի խախտումների մեջ:

Լիբանանի NNA պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները մի շարք ավիահարվածներ են հասցրել երկրի հարավում գտնվող բնակավայրերի ուղղությամբ:

XS
SM
MD
LG