Իսպանիայի հավաքականը դարձավ Եվրո 2024-ի եզրափակիչի առաջին մասնակիցը:
Երեքշաբթի երեկոյան Մյունխենում Ֆրանսիայի ընտրանու հետ հանդիպմանը իսպանացիները 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին: Խաղի հաշիվը բացեցին ֆրանսիացիները՝ 8-րդ րոպեին Ռանդալ Կոլո Մուանին գրավեց Ունայ Սիմոնի դարպասը, սակայն 21-րդ րոպեին Լամին Յամալը վերականգնեց հավասարակշությունը, 4 րոպե անց էլ Դանի Օլմոն խփեց հաղթական գնդակը:
Եզրափակիչում հուլիսի 14-ին Բեռլինում Իսպանիայի հավաքականը կհանդիպի չորեքշաբթի օրը կայանալիք երկրորդ կիսաեզրափակիչի՝ Նիդերլանդներ-Անգլիա խաղի հաղթողի հետ:
Աշխարհի 2010 թվականի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Իսպանիայի հավաքականը միակ թիմն է, որը Եվրո 24-ի բոլոր հանդիպումներն առայժմ ավարտել է հաղթանակով: