Մատչելիության հղումներ

Եվրո 2024. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը


Գերմանիա - Նիդերլանդների հավաքականը և երկրպագուները տոնում են հաղթանակը, Մյունխեն, 2-ը հուլիսի, 2024թ.
Գերմանիա - Նիդերլանդների հավաքականը և երկրպագուները տոնում են հաղթանակը, Մյունխեն, 2-ը հուլիսի, 2024թ.

Գերմանիայում անցկացվող Եվրոպայի ֆուտբոլի 2024 թվականի առաջնությունում երեքշաբթի երեկոյան կայացան 1/8 եզրափակիչի վերջին երկու հանդիպումները: Նիդերլանդների հավաքականը 3:0 խոշոր հաշվով առավելության հասավ Ռումինիայի հավաքականի նկատմամբ, Թուրքիայի ընտրանին 2:1 հաշվով հաղթեց Ավստրիայի թիմին:

Այդպիսով, մրցաշարի քառորդ եզրափակիչում հուլիսի 5-ին կհանդիպեն Իսպանիայի և Գերմանիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի, հուլիսի 6-ին՝ Անգլիայի և Շվեյցարիայի, Նիդերլանդների և Թուրքիայի հավաքականները:

Հուլիսի 9-ին և 10-ին կկայանան կիսաեզրափակիչի խաղերը, որոնց հաղթողները հուլիսի 14-ն Բեռլինում կհանդիպեն եզրափակիչում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG