Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ եթե միջուկային բանակցությունները տապալվեն, և ԱՄՆ-ի հետ հակամարտություն սկսվի, Իրանը կհարվածի տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին։ Այս հայտարարությունն արվել է չորեքշաբթի՝ Իրանի և ԱՄՆ-ի միջուկային բանակցությունների վեցերորդ փուլից մի քանի օր առաջ:
Օմանի միջնորդությամբ Իրանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները բանակցությունների հինգ փուլ են անցկացրել՝ երեքը Մասկատում, երկուսը՝ Հռոմում։ ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը պետք է լիովին դադարեցնի ուրանի հարստացման բոլոր գործողությունները:
Իրանի դիվանագետներից մեկը օրերս Reuters-ին ասել էր, որ ամերիկյան առաջարկը չի լուծում երեք հիմնական հարց՝ ուրանի հարստացումը Իրանի տարածքում, բարձր հարստացված ուրանի պաշարների արտահանումը երկրի սահմաններից դուրս, ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման կոնկրետ քայլերը։