Իրանը մեծ թափով շարունակում է ուրանի հարստացման գործընթացը՝ հասցնելու մինչև սպառազինության մակարդակի, հայտարարել է ՄԱԿ-ի միջուկային կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսին:
«Նախկինում նրանք արտադրում էին մինչև յոթ կիլոգրամ (մինչև 60 տոկոս) հարստացված ուրան, այժմ այն գերազանցում է 30-ը կամ ավելի: Դրա համար էլ կարծում եմ, որ սա արագացման հստակ ցուցիչ է», - ասել է Գրոսին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում։
Անցյալ ամիս Գրոսին հայտարարել է, որ Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տեղեկացրել է, որ «կտրուկ կերպով» կարագացնի ուրանի հարստացումը մինչև 60 տոկոս, ինչը մոտենում է «մարտական ուրանին»։
Արևմտյան պետություններն այդ քայլը որակել են լուրջ էսկալացիա՝ հայտարարելով, որ «ուրանի նման մակարդակի հարստացումը չունի քաղաքացիական արդարացում» և որ «որևէ այլ երկիր նախկինում նման բան չէր արել առանց միջուկային զենք արտադրելու»։
Թեհրանն իր հերթին պնդում է, որ միջուկային իր ծրագիրը խաղաղ բնույթ է կրում և իրավունք ունի ուրանը հարստացնել այնքան, որքան ցանկանում է: