Մատչելիության հղումներ

Իրանը չի հրաժարվի իր միջուկային ծրագրից. Արաղչի


Իրանը հաստատում է, որ չի հրաժարվի իր միջուկային ծրագրից: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

«Մենք չենք կարող հրաժարվել հարստացումից, քանի որ դա մեր գիտնականների նվաճումն է։ Եվ հիմա, ավելին, դա ազգային հպարտության հարց է», - ասել Արաղչին՝ նշելով, - «մեր հարստացումը մեզ համար շատ թանկ է»։

Իրանի արտգործնախարարը հաստատել է, որ անցյալ ամիս ԱՄՆ-ի հարվածների հետևանքով միջուկային օբյեկտներին պատճառված վնասի չափը «լուրջ» է։

«Մեր օբյեկտները վնասվել են՝ լուրջ վնասվել: Դրանց ծավալը այժմ գնահատվում է մեր ատոմային էներգիայի կազմակերպության կողմից», - ընդգծել է Արաղչին՝ նշելով, որ դրա հետևանքով առայժմ դադարեցվել է ուրանի հարստացման գործընթացը։

Իսրայելը հունիսի 13-ին սկսեց օդային հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին և ռազմական ենթակառուցվածքներին։ Միացյալ Նահանգները միացավ Իսրայելի հարձակումներին հունիսի 22-ին, ռմբակոծեց Իրանի երեք կարևոր միջուկային օբյեկտներ, այդ թվում՝ Ֆորդոյի խիստ ամրացված ստորգետնյա օբյեկտը։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG