Մատչելիության հղումներ

Իրանի ԶՈւ․ «Ռայիսիի ուղղաթիռը դիվերսիայի չի ենթարկվել»


Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հաղորդակցության կենտրոնն այսօր տարածած հայտարարության մեջ հերքում է վերջին շրջանում հնչող այն պնդումները, թե իսլամական հանրապետության նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարը դիվերսիայի հետևանք էր։

«Վթարի պատճառներն էին եղանակային վատ պայմաններն ու բարդ տեղանքը», - պնդում են իրանցի զինվորականները։

«Համապարփակ հետաքննությունը կողմնակի միջամտության, այդ թվում՝ ահաբեկչական հարձակման, պայթյունի, դիվերսիայի կամ էլեկտրոնային պայքարի միջոցների կիրառման որևէ փաստ չի հայտնաբերել», - նշված է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG