Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան՝ նախագահ Իլհամ Ալիևի հրավերով, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Ըստ լրատվամիջոցի, Բաքվում նախատեսված է Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմաիլ Բաղաին ավելի վաղ նշել էր. - «Իրանա-ադրբեջանական կապերի ընդլայնման ֆոնին այցի ընթացքում մի շարք հանդիպումներ են նախատեսված»: