Մատչելիության հղումներ

Իրանի նախագահն այս շաբաթ կժամանի Բաքու


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այս շաբաթ պաշտոնական այցով կժամանի Բաքու։ Այս մասին այսօր Թեհրանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմաիլ Բաղաին։

«Իրանա-ադրբեջանական կապերի ընդլայնման ֆոնին այցի ընթացքում մի շարք հանդիպումներ են նախատեսված», - հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Այցի մեկնարկի հստակ օրը, սակայն, իրանական կողմը չի հրապարակել։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG