Մատչելիության հղումներ

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել


Այսօր հեռախոսազրույց են անցկացրել Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։ Ադրբեջանական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ջեյհուն Բայրամովն ընդգծել է ադրբեջանա-իրանական քաղաքական երկխոսության ընդլայնման կարևորությունը։

Արձանագրվել է երկու երկրների տրանսպորտային, էներգետիկ ու ներդրումային համատեղ նախագծերի ռազմավարական նշանակությունը։

«Մասնավորապես ընդգծվել է, որ Իրանով անցնող տրանսպորտային միջանցքը, այլ ենթակառուցվածքներ, որ միացնում են Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ, նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանի համար», - նշված է Բաքվի տարածած հաղորդագրությունում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG