Թրամփի հնարավոր հաղթանակի ֆոնին Իրանի արժույթը պատմական գահավիժում է արձանագրել։ Վերջին ժամերին իրանական ռիալի արժեքը մեկ ամերիկյան դոլարի դիմաց կազմում է 703 հազար։
2015 թվականին՝ համաշխարհային տերությունների հետ Իրանի միջուկային գործարքի ժամանակ ռիալն արժեր 32 հազար 1 դոլարի դիմաց: Հուլիսի 30-ին Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության օրը ռիալի փոխարժեքը կազմում էր 584 հազար 1 դոլարի դիմաց:
ԱՄՆ նախագահական ընտրությունների հնարավոր ազդեցությունը, սակայն, պաշտոնական Թեհրանը կտրականապես հերքում է, այդ մասին այսօր կրկին հայտարարել է Փեզեշքիանի աշխատակազմի խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին։
«ԱՄՆ նախագահի ընտրությունը մեզ հետ որեւէ առնչություն չունի։ Ամերիկայի և Իսլամական Հանրապետության հիմնական քաղաքական կուրսը ֆիքսված է, և այն փոփոխություննների չի ենթարկվի անձանց փոփոխությունների պատճառով։ Մենք արդեն նախապես անհրաժեշտ նախապատրաստություններ ենք արել»,- ասել է իրանցի պաշտոնյան։