Ավդեևկան ռուսական շրջափակման դեմ ճակատամարտում
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լուսանկարիչ Սերհիյ Նուժնենկոն խիզախել է և մեկնել Ավդեևկայի ռազմաճակատ, որտեղ ռուսական զորքերը շաբաթներ շարունակ ձգտում են շրջապատել ավերված քաղաքը, բայց հանդիպում են ուկրաինացիների կատաղի դիմադրությանը:

9
Ավդեևկայի բնակիչը մեծապես վնասված շենքերի մոտ
Տեղական լրատվամիջոցները նոյեմբերի13-ին հաղորդեցին, որ «Սպիտակ հրեշտակները» տարհանել են Ավդեևկայի բնակելի շրջանի հրետակոծության հետևանքով զոհված երկու անձանց դիերը:

10
Կոտրված պատուհանից երևում են ռուսական դիրքերի վրա կրակող ուկրաինացի զինվորականները
Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը նոյեմբերի 13-ի առավոտյան հաղորդեց, որ Կիևի ուժերը մերձամարտ են վարում Կուպյանսկի, Բախմուտի և Ավդեևկայի ուղղություններով ավելի քան յոթ տասնյակ վայրերում: