Տալլինի խնամվածությունից զարմացած վարչապետ Փաշինյանի կարծիքով՝ քաղաքների կոկիկության գրավականը հավաքողի հետևից չաղտոտող, նորոգողի հետևից չջարդող-չփչացնող մարդիկ են: Էստոնիա այցելած վարչապետն այս մասին գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ ոչ մի բառ չկա պաշտոնյաների պատասխանատվության մասին։
«Նայում եմ ու մտածում՝ լավ, ինչպե՞ս կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված։ Պատասխանի միայն մի տարբերակ կա։ Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետևից աղտոտողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ», - գրել է նա։
Քաղաքային խնդիրների մեղքն, ըստ էության, բնակիչների վրա բարդող Փաշինյանը ապրում է մի քաղաքում, որի շատ փողոցներ քայքայված են, գետնանցումները սարսափ ֆիլմի տեսարան են հիշեցնում, հանրային տրանսպորտը թերի է աշխատում։
Երևանի Կենտրոնում նույնիսկ կարճ շրջայցը բավարար է ուղիղ հակառակի մեջ համոզվելու համար՝ կոկիկության համար նախ պատկան մարմինների միջամտությունն է պետք։
Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.