Մատչելիության հղումներ

Ինչ էր պետք 44-օրյա պատերազմը կանխելու համար. Փաշինյան


Ինչ էր պետք 44-օրյա պատերազմը կանխելու համար, դրա համար հարկավոր էր մի բան, որպեսզի մենք Ղարաբաղի հարցի կարգավորման մեր պատկերացրած լեգիտիմությունը համապատասխանեցնեինք Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգային լեգիտիմությանը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իսկ դա գործնականում անհնար էր, ինչու, որովհետև 90-ականների սկզբից Ղարաբաղի հարցի կարգավորման մեր պատկերացրած լեգիտիմությունը և Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգային հանրության պատկերացրած լեգիտիմությունն իրարից հեռացել էին և ճեղք էր առաջացել այդ պատկերացումների միջև: Այդ պատկերացումները համապատասխանեցնելը եթե տեսականորեն հնարավոր էր, գործնականում անհնար էր, որովհտեև մենք առաջին քայլով պետք է ընդունեինք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է լինի, ուրիշ որևէ տարբերակ չկար։ Եթե մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 18, 19 թվականներին, ուրեմն այո, դա իմ սխալն էր, որ ես դա չեմ արել», - ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում նշում էր վարչապետ Փաշինյանը:

Վարչապետն այս հայտարարությունն արեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝44-օրա պատերազմին առնչվող հայտարարություններից հետո: Սարգսյանն ասել է, որ ռազմական գործողությունների առաջին պատճառը «բանակցային գործընթացից խուսափելն էր և ընդհանրապես հրաժարվելը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG