Մատչելիության հղումներ

ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ուկրաինայում. զոհեր և վիրավորներ կան


Ռուսական հարվածների հետևանքը՝ Դնեպրում, սեպտեմբերի 8,2025թ.
Ռուսական հարվածների հետևանքը՝ Դնեպրում, սեպտեմբերի 8,2025թ.

Կիևի իշխանություններն այսօր հայտարարել են, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա զանգվածային հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, մի քանի շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ են:

Գիշերը Ուկրաինայի ողջ տարածքում հայտարարվել է օդային հարձակման մասին տագնապ, Խարկովի հյուսիսարևելյան և Օդեսայի հարավում գտնվող իշխանությունները հայտնել են էներգետիկ օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին։

Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ Դնեպր քաղաքի վրա անօդաչու թռչող սարքի հարվածը ավերել է ինը հարկանի շենքը, որի հետևանքով զոհվել է մեկ կին և վիրավորվել վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։

Անօդաչու թռչող սարքերը նաև հարվածել են Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքներին, Telegram-ում հայտնել է մարզի նահանգապետ Օլեգ Կիպերը։

Ուրբաթ երեկոյան Ռուսաստանի հարավային Վոլգոգրադի մարզում էներգետիկ ենթակառուցվածքների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները նույնպես էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ են դարձել, Telegram-ում հայտնել է նահանգապետ Անդրեյ Բոչարովը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG