Մատչելիության հղումներ

Ի՞նչ իրավիճակ է Հալեպում. տեղից հայ համայնքի ներկայացուցիչն է հաղորդում


Հալեպ, Սիրիա
Հալեպ, Սիրիա

Իսլամիստ զինյալների կողմից մեծ մասամբ գրավված Սիրիայի Հալեպում հազարավոր հայեր են բնակվում։ Տեղի բնակիչներից մեկը, հավանաբար անվտանգության նկատառումներից ելնելով, չցանկացավ ներկայանալ, բայց «Ազատության» հետ զրույցում Հալեպի հայ համայնքից որոշ մանրամասներ հայտնեց:

Ի՞նչ իրավիճակ է Հալեպում. տեղից հայ համայնքի ներկայացուցիչն է հաղորդում
please wait

No media source currently available

0:00 0:00:31 0:00

Սիրիայում իսլամիստական զինված խմբավորումները գիշերը մտել են կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող Հալեպ քաղաք և գրավել դրա մեծ մասը: Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը տեղեկացրել է, որ իսլամական Հայաթ Թահրիր ալ-Շամ ռազմաքաղաքական կազմակերպության ղեկավարությամբ գործող զինյաները գրեթե դիմադրության չեն հանդիպել քաղաք մտնելիս։

Միացյալ Նահանգները Հայաթ Թահրիր ալ-Շամն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել։

Սիրիական բանակը հաստատել է, որ ապստամբների հարձակման ժամանակ բանակի տասնյակ զինվորներ են սպանվել։ Բանակի տարածած հայտարարությունում նաև ասվում է, որ կառավարական ուժերը ստիպված են եղել վերադասավորվել, որպեսզի ապահովեն խաղաղ բնակիչների և զինվորների անվտանգությունը և պատրաստվեն հակահարձակման։

Ջիհադիստները հարձակումն սկսել էին շաբաթվա սկզբին՝ գրավելով կառավարության կողմից վերահսկվող քաղաքները Հալեպի և Իդլիբի շրջաններում և հասել Հալեպ, որտեղից նրանց մոտ մեկ տասնամյակ առաջ կառավարական ուժերը դուրս էին հանել:

XS
SM
MD
LG