ՀՅԴ-ն 2026 թվականին կայանալիք ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Սաղաթելյանն ասաց, որ այս որոշումը կայացրել են ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովում:
Սաղաթելյանը հավելեց, որ դաշինքի ուղղությամբ քննարկումներ, բանակցություններ են սկսելու առաջիկայում: Առաջնային քննարկումը «Հայաստան» դաշինքի գործընկերների հետ են է լինելու:
«Հավակնում ենք հենց այս դաշինքն ընդլայնել», - ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են վարչապետ Փաշինյանի վարչախմբին հեռացնելու նպատակով:
Հարցին, թե արդյոք դաշինքը ղեկավարելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սաղաթելյանն ասաց՝ դեռ հայտնի չէ, վերջնական որոշում չունեն: