Մատչելիության հղումներ

Վաշինգտոնն ու Կիևը առաջիկայում բնական պաշարների հարցով փաստաթուղթ կստորագրեն․ Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Կիևը առաջիկայում կստորագրեն հանքային և բնական պաշարների հարցով փաստաթուղթ։

Սպիտակ տան ղեկավարը միաժամանակ նշել է, որ Ուկրաինայում հրադադար հաստատելու հարցով բանակցությունները շարունակվում են։

«Ինչ վերաբերում է Ուկրաինային և Ռուսաստանին, ապա մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է։ Եվ մեր անելիքներից մեկը շատ շուտով Ուկրաինայի հետ հազվագյուտ հողերի մասին համաձայնագրի ստորագրումն է», - ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահն այս շաբաթ առանձին բանակցություններ է վարել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ հրադադարի հարցով պայմանավորվածության հասնելու նպատակով։ Թեև կողմերը դրական են գնահատել շփումներն, այդուհանդերձ 3-օրյա ամբողջական հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք չբերվեց, փոխարենը հակամարտող կողմերը համաձայնել են 30 օրով դադարեցնել ռուսական հարձակումները էներգետիկ ենթակառուցվածքների վրա:

Ավելի վաղ Վաշինգտոնը և Կիևը սկզբունքային համաձայնության են եկել հազվագյուտ մետաղների, կարևոր օգտակար հանածոներ և այլ բնական ռեսուրսների համատեղ շահագործման շուրջ՝ առանց անվտանգության երաշխիքների, գործարք, որն, ըստ կողմերի, կարող է նպաստել արդեն երեք տարուց ավելի Ուկրաինայի դեմ շարունակվող ռուսական պատերազմի դադարեցմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG