Հռոմի պապ Լեոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հունիսի 4-ի զրույցում հորդորել է աջակցել խաղաղությանը, կատարել խաղաղությանը նպաստող քայլ՝ ընդգծելով երկխոսության կարևորությունը, հայտնել է Վատիկանը:
Լեո XIV-ը և նախագահ Պուտինը քննարկել են նաև գերիների փոխանակման շարունակվող ջանքերը:
Ռուսական կողմը, երեկ զրույցի մասին տեղեկացնելով, նշել էր, որ «Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակման ընթացքում Պուտինը վերահաստատել է քաղաքական և դիվանագիտական միջոցներով խաղաղության հասնելու իր շահագրգռվածությունը»:
Հռոմի նորընտիր պապն ավելի վաղ հաստատել էր իր պատրաստակամությունը՝ Վատիկանում հյուրընկալելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ավարտելուն միտված բանակցությունների հաջորդ փուլը։
Պուտինը երեկ նաև ԱՄՆ նախագահի հետ էր հեռախոսազրույց ունեցել: Թրամփին, սակայն, ասել էր, որ «ստիպված է պատասխանել ուկրաինական կողմի վերջին հարձակումներին»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ, իր հերթին էր ավելի վաղ պնդել, որ Ստամբուլի երկրորդ հանդիպումը ոչնչով չէր տարբերվում առաջինից՝ ռուսները ներկայացրել են նույն վերջնագրերը, ինչ նախորդ անգամ, պարզապես այս անգամ արդեն՝ գրավոր: