Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Լեո XIV-ի հետ:

«Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակման ընթացքում Պուտինը վերահաստատել է քաղաքական և դիվանագիտական միջոցներով խաղաղության հասնելու իր շահագրգռվածությունը և ընդգծել, որ ճգնաժամի վերջնական, արդար և համապարփակ լուծման համար անհրաժեշտ է վերացնել դրա արմատական պատճառները», - հայտնել է Կրեմլը։

Հռոմի պապն ավելի վաղ հաստատել էր իր պատրաստակամությունը՝ Վատիկանում հյուրընկալելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ավարտելուն միտված բանակցությունների հաջորդ փուլը։

Պուտինն այսօր նաև ԱՄՆ նախագահի հետ է հեռախոսազրույց ունեցել: Թրամփին, սակայն, ասել է, որ «ստիպված է պատասխանել ուկրաինական կողմի վերջին հարձակումներին»:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ, իր հերթին էր ավելի վաղ պնդել, որ Ստամբուլի երկրորդ հանդիպումը ոչնչով չէր տարբերվում առաջինից՝ ռուսները ներկայացրել են նույն վերջնագրերը, ինչ նախորդ անգամ, պարզապես այս անգամ արդեն՝ գրավոր:

XS
SM
MD
LG