Մատչելիության հղումներ

Հռոմի պապը պատրաստ է Վատիկանում հյուրընկալել ռուս-ուկրաինական բանակցությունները. Մելոնի


Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Հռոմի պապ Լեոն հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է իր պատրաստակամությունը՝ Վատիկանում հյուրընկալելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ավարտելուն միտված բանակցությունների հաջորդ փուլը։

«Վարչապետը խորին երախտագիտություն է հայտնել Հռոմի պապ Լեո XIV-ին խաղաղության համար նրա անդադար ջանքերի համար», - ասված է հայտարարության մեջ:

Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան անմիջապես կսկսեն բանակցություններ հրադադարի և պատերազմն ավարտելու ուղղությամբ:

Լեո պապը, որ ընտրվել է երկու շաբաթ առաջ, մայիսի 14-ի ելույթում նշել էր, որ Վատիկանը կարող է հանդես գալ որպես միջնորդ՝ համաշխարհային հակամարտություններում, չնշելով Ուկրաինայի և Ռուսաստանի մասին։


XS
SM
MD
LG