Մատչելիության հղումներ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանգիստ գիշեր է անցկացրել. Վատիկան


Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, արխիվ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, արխիվ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը հիվանդանոցում է գտնվում երկկողմանի թոքաբորբով, հանգիստ գիշեր է անցկացրել և հանգստանում է, կիրակի օրը հայտնել է Վատիկանը:

Վատիկանը շաբաթ երեկոյան հայտարարել էր, որ 88-ամյա Պապի վիճակը կայուն է եղել մեկ օր առաջ ունեցած շնչառական ճգնաժամից հետո, որը կրկին մտահոգություններ է առաջացրել նրա ինքնազգացողության հետ կապված:

Հռոմի Պապը Ջեմելի հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 14-ին, քանի օր շնչառության հետ կապված դժվարություններ է ունեցել, դրանից հետո նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG