Երևանի «Մալաթիա» տոնավաճառում՝ կոշիկի պահեստում, հրդեհ է բռնկվել։ Ահազանգը ՆԳՆ փրկարար ծառայությունն ստացել է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:01-ին:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Ժամը 14։54-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։
Դեպքի վայր է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է մոտ 1000 քմ պահեստային տարածքում։