Հորդանանից սահմանը հատող զինված տղամարդը օկուպացված Արևմտյան ափի կամրջի վրա սպանել է երեք իսրայելցի խաղաղ բնակչի, հայտնել են իսրայելական իշխանությունները։
Անվտանգության ուժերը սպանել են զինված տղամարդուն։
Սա իր տեսակի մեջ առաջին հարձակումն է Հորդանանի սահմանի երկայնքով հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումը հարձակվեց Իսրայելի հարավի վրա՝ հրահրելով պատերազմ Գազայի հատվածում:
Հարձակումը տեղի է ունեցել Իսրայելի կողմից վերահսկվող առևտրային բեռնափոխադրումների գոտում:
Հորդանանը հետաքննում է միջադեպը, անցումը փակ է:
Իսրայելը և Հորդանանը խաղաղության պայմանագիր են ստորագրել 1994 թվականին և սերտ կապեր ունեն անվտանգության ոլորտում։