Մատչելիության հղումներ

Հրադադարից հետո ռազմական գործողությունները վերսկսվել են. Պուտին


Զատկական հրադադարից հետո ռազմական գործողությունները ուկրաինական ուժերի հետ վերսկսվել են, Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում այսօր հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Մոսկվայի նախաձեռնությամբ հայտարարված հրադադարի ընթացքում մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, սակայն ուկրաինական կողմը կրակն ամբողջությամբ չի դադարեցրել։

«Ուկրաինական կողմից հրադադարի 4900 խախտում է եղել։ Դրանց թվում են անօդաչու թռչող սարքերի վեց հարձակում և հարվածի 90 դեպք, ինչպես նաև 1400 հրետակոծություն»,- նշել է Պուտինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG