Մատչելիության հղումներ

Հունգարիայի խորհրդարանը հաստատել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու որոշումը


Հունգարիայի խորհրդարանը հաստատել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու որոշումը։

«Այս որոշմամբ մենք հրաժարվում ենք լինել քաղաքականացված հաստատության մաս, որը կորցրել է իր անաչառությունն ու հեղինակությունը»,- X- ում գրել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

Որոշման մասին Հունգարիայի կառավարությունը հայտարարել էր այս ամսվա սկզբին, երբ Բուդապեշտ էր ժամանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որին ձերբակալելու օրդեր է տրվել Միջազգային քրեական դատարանի կողմից։ Լինելով այդ դատարանի անդամ՝ Բուդապեշտը պարտավոր էր կատարել դատարանի որոշումն ու կալանավորել Նեթանյահուին։ Սակայն, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն անձամբ էր վստահեցրել, որ Իսրայելի վարչապետը իր երկրում չի ձերբակալվելու։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG