Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որն արդեն մեկ շաբաթ է՝ երկկողմանի թոքաբորբով հիվանդանոցում է, լավ քնել է, այսօր առավոտյան արթնացել և նախաճաշել, հայտնել է Վատիկանը:
88-ամյա պոնտիֆիկոսը բուժում է ստանում Հռոմի Ջեմելի հիվանդանոցում, ուր նա հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին:
Ըստ Վատիկանի հաղորդագրության՝ Ֆրանցիսկոս պապի մոտ հայտնաբերվել է պոլիմիկրոբային շնչառական վարակ: