Մատչելիության հղումներ

Վատիկանը չեղարկել է Հռոմի պապի մասնակցությամբ շաբաթավերջին սպասվող միջոցառումները


Հռոմի պապի մասնակցությամբ այս շաբաթավերջին սպասվող միջոցառումները Վատիկանը չեղյալ է համարել, քանի որ պոնտիֆիկոսը «պայքարում է բարդ շնչառական վարակի դեմ»:

Նա շարունակում է բուժումը հիվանդանոցային պայմաններում։ Վատիկանի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ կիրակի օրվա պատարագը կմատուցվի, բայց ոչ Պապի կողմից։

Մոտ մեկ շաբաթ առաջ բրոնխիտով հիվանդացած Հռոմի պապի ինքնազգացողությունը վատացել է, բժիշկները ստիպված են եղել փոխել նրա բուժման ձևը:

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն անցած ուրբաթ օրվանից Հռոմի "Gemelli" հիվանդանոցում է։ Ըստ Վատիկանի հաղորդագրության՝ 88-ամյա Ֆրանցիսկոս պապի մոտ հայտնաբերվել է պոլիմիկրոբային շնչառական վարակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG