Մատչելիության հղումներ

Հոսանք չկա, տուն չկա. արցախցի 7 ընտանիքի պահանջում են լքել Դիլիջանի գիշերօթիկը


Արցախցի Հովիկ Դավթյանը երեկվանից Դիլիջանի նախկին գիշերօթիկ դպրոցի իր սենյակում եփելու հնար չունի: Սևանի ձուկ էր առել, հոսանքն անջատել էին, ձուկը դեռ երեկ էլեկտրական տաքացուցիչին կիսաեփ էր մնացել, պահել էր մինչև այսօր՝ հույսով, թե հոսանքն էլի կմիացնեն, բայց՝ չէ: Այսօր ստիպված շենքի բակում կրակ էր արել, ու շարունակում էր տապակել կիսատ մնացած ձուկը:

2020-ի պատերազմից հետո գիշերօթիկի շենքում մոտ 100 արցախցի է տեղավորվել: Պետության ու բարեգործների նվիրատվություններով այստեղ ընտանիքներ են ապրել մի քանի տարի: Տեղում գործող ճաշարանում նրանց կերակրել են, հագուստով ապահովել, վճարել կոմունալ ծախսերը: Անցած տարիներին գիշերօթիկում տեղավորված ընտանիքներին քիչ-քիչ տեղափոխել են այլ հաստատություններ, մնացած 7 ընտանիքները համաձայնության չեն գալիս: Հունվարի մեկից գազն են անջատել, երեկվանից՝ հոսանքը: Պահանջում են լքել տները:

Իրենց առանց այն էլ ոչ հարմարավետ սենյակները թողնեն, ո՞ւր գնան, առաջարկները երբեմն քննարկելի չեն, ասում են նրանք:

Այսօր հնարավոր չեղավ պարզել՝ երբ է սեփականաշնորհվել նախկին գիշերօթիկի շենքը, որ 2019-ից այլևս չի գործում: Բնակիչներն ասացին՝ երբևէ սեփականատիրոջը չեն տեսել: Դիլիջանի սոցիալական ծառայության տնօրեն Անդրանիկ Սաղրյանը հրաժարվեց հարցազրույցից, ասաց՝ շենքի սեփականության մասին տեղյակ չէ, ու որ գիշերօթիկի բնակիչների հետ ամեն օր աշխատում են, փորձում համաձայնության գալ նոր բնակատեղիների հարցում:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Մի ձուկ, որ եփվում է 2 օր և տուն, որ փնտրում են գաղթից հետո. արցախցի 7 ընտանիքի նախկին գիշերօթիկից հանել են ուզում
please wait

No media source currently available

0:00 0:05:17 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG