ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորդանանն ու Եգիպտոսը պետք է ավելի շատ պաղեստինցիներ ընդունեն Գազայի հատվածից, որտեղ Իսրայելի պատերազմը «Համաս»-ի դեմ հումանիտար ճգնաժամ է առաջացրել:
«Համաս»-ն ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:
«Նայում եմ Գազայի ամբողջ հատվածին, և այնտեղ խառնաշփոթ է, իսկական խառնաշփոթ», - աել է ԱՄՆ ղեկավարը:
«Ես կցանկանայի, որ Եգիպտոսը մարդկանց ընդունի», - ասել Է Թրամփը լրագրողներին՝ հավելելով, որ կիրակի կխոսի Եգիպտոսի նախագահի հետ:
Հիշեցնենք, որ ավելի քան 47 հազար պաղեստինցի Է զոհվել Գազայի հատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով: Նաև ավելի քան 400 իսրայելցի զինվոր է զոհվել: