Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 26-րդ տարելիցն է


Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26 տարին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ծաղիկներ է խոնարհել ԱԺ այգում կանգնեցված հուշակոթողի մոտ և հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակին:

1999 թվականին Նաիրի Հունանյանի հանցախումբը, ներխուժելով Ազգային ժողով, սպանեց խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ևս 8 հոգի վիրավորվեց։

2003 թվականի դեկտեմբերին դատարանը Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նախորդ ամռանը մահացավ գործով ցմահ դատապարտյալ Աշոտ Կնյազյանը։

Զոհերի հարազատները պնդում են, որ բացահայտված չեն Հոկտեմբերի 27-ի պատվիրատուները։

XS
SM
MD
LG