Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովը այցելել է Իտալինա։ Նա հանդիպել է Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոյի հետ։
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ հանդիպմանը նշվել է, որ երկկողմ հարաբերությունները հիմնված են ռազմավարական գործընկերության վրա։ Քննարկվել են համագործակցության առկա մակարդակն ու զարգացման հեռանկարները՝ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում։
Իտալիան ադրբեջանական նավթի ամնախոշոր ներկրողն է։