Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ-ն հերքում է կրակ բացելու մասին Բաքվի պնդումը


Armenia- Ministry of defense of Armenia, undated
Armenia- Ministry of defense of Armenia, undated

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է ադրբեջանական կողմի պնդումը, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Բաքվի պնդմամբ՝ հայկական կողմը ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակել է այսօր՝ ժամը 01։25-12։55-ն ընկած ժամանակահատվածում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հիշեցնում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

ՀՀ ՊՆ-ն վերահաստատում է, որ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Բաքուն նախօրեին էլ երեք հաղորդագրություն էր տարածել՝ մեղադրելով հայկական կողմին հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու համար, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է, պնդել՝ Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG