Մատչելիության հղումներ

ՀՀ-ն որևէ երրորդ կողմի առջև «պարտավորություն չի ստանձնել և չի ստանձնելու՝ փոխել Սահմանադրությունը»


ՀՀ-ն որևէ երրորդ կողմի առջև պարտավորություն չի ստանձնել և չի ստանձնելու փոխել ՀՀ Սահմանադրությունը, այսօր հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Ինչպես և նախկինում, այդպես էլ հիմա, այդպիսի հարց որպես փոխհամաձայնեցված օրակարգի հարց գոյություն չունի մեր քննարկումներում, և ՀՀ Սահմանադրության փոփոխության և/կամ նոր Սահմանադրություն ընդունելու հարցը բացառապես ներքաղաքական օրակարգի և մեր ժողովրդի որոշելիքն է», - նշեց նախարարը:

Բաքուն շարունակում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար որպես նախապայման դնել Սահմանադրության փոփոխությունը, մասնավորապես հանել Անկախության հռչակագիրը, որտեղ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի հարևան երկրից:

Միրզոյանն այսօր էլ շեշտեց՝ Երևանը չի ընդունում այդ նախապայմանը:

Հայաստանի իշխանությունները նաև հայտարարել են նոր Սահմանադրություն ընդունելու մասին, սակայն շեշտելով, որ դա չեն անում Բաքվի պահանջը կատարելու համար:

XS
SM
MD
LG