Մատչելիության հղումներ

ՀՀ ամենաերկար կամուրջն արդեն երեք ամիս է փակ է․ ինչո՞ւ խոստացված ժամկետում այն չի բացվում


Աբովյան - Նոր Հաճն քաղաքներն իրար կապող 640 մետրանոց կամուրջը
Աբովյան - Նոր Հաճն քաղաքներն իրար կապող 640 մետրանոց կամուրջը

Հայաստանի ամենաերկար՝ Կոտայքի Աբովյան - Նոր Հաճն քաղաքներն իրար կապող 640 մետրանոց կամուրջը 3 ամիս է փակ երթևեկության համար ու կշարունակի փակ լինել այս անգամ արդեն անորոշ ժամանակով։

Ռազմավարական այս կառույցը փակ է օգոստոսի 20-ից։ Երբ Ճանապարհային դեպարտամենտն ամռանը հայտնեց, որ վերանորոգում են սկսում, նշել էին՝ կամրջով երթևեկությունը կվերականգվնի հոկտեմբերի 6-ին։ Հետո հոկտեմբերի 6-ը դարձավ նոյեմբերի 12, իսկ նոյեմբերի 12-ից հետո ոչ մի հստակ ամսաթիվ պաշտոնյաներն այլևս չեն նշում։

Այս կամուրջից հաճախ են օգտվում Կոտայքի մարզի բնակիչները։ Անորոշ ժամանակով երկարաձգված վերանորոգումը նոր հոգսեր է ստեղծել նրանց համար։

Այլընտրանքային՝ Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ճանապարհը բարոք չէ, հավելյալ ժամանակ ու գումար են ծախսում Երևան հասնելու ու մարզ վերադառնալու համար։

640 մետր երկարությամբ այս կամուրջը վերանորոգում է «Բիդեք» ընկերությունը, որին պետությունը գրեթե 439 միլիոն դրամ է վճարելու։

Ինչո՞ւ խոստացված ժամկետում կամուրջը չի բացվում։

Մանրամասները՝ ստորև

Էմմա Վարդանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG