Սյունիք այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Հանդ։ Այստեղ շուրջ 20 ընտանիք է ապրում։ Փոքրիկներից շատերը տատիկ-պապիկին հյուր են եկել։ Խաչատուրյանը երեխաներից հետաքրքրվել է՝ ինչո՞վ են գյուղում զբաղվում: Երեխաների բերանից հեծանիվ բառը դուրս գալուց մեկ ժամ էլ չանցած 10 հեծանիվ է գյուղ մտել։
Սա այսօր գյուղի բնակիչներից Լավրա Խալափյանն «Ազատությանը» պատմում էր տպավորված։ Եվ որպեսզի հեծանիվների անիվները չվնասվեն, նաև գյուղի ճամփաների ասֆալտապատման հարց են առաջ քաշել հանրապետության նախագահի առջև։ Կլինի, ասել է Վահագն Խաչատուրյանը։
Իսկ ինչպե՞ս են այստեղ ապրում 44-օրյա պատերազմից հետո. գյուղը սահմանային է դարձել: Ինչպե՞ս են վերաբերվում խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությանը, մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում: