Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի կողմից արտահանման վերահսկման ու սահմանային անվտանգության ծրագրի շրջանակում Հայաստանը որպես նվիրատվություն կստանա Toyota մակնիշի 10 ավտոմեքենաներ։ Դրանք ամրացվելու են Ազգային անվտանգության ծառայությանը։
Նվիրատվությունն ընդունելու հարցը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
Դրանք 2025 թվականի արտադրության Toyota Fortuner, Toyota Prado, Toyota Hiace մակնիշի մեքենաներ են։ Մեքենաների ընդհանուր արժեքը գերազանցում է 500 հազար դոլարը։
Ըստ որոշման հիմնավորման՝ մեքենաները կօգտագործվեն ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից։