Հայաստանում կա «Խաղաղութան խաչմերուկ», և զուգահեռաբար նաև Վաշինգտոնի հռչակագրի ստորագրված արդյունքում կա TRIPP նախագիծը, մնացած ցանկացած այլ տերմինաբանություն վերաբերելի չէ ՀՀ-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն այսպես արձագանքել է լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կմենաբանի Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունները և «Զանգեզուրի միջանցք» տերմինի կիրառությունը:
«Այն տերմինաբանությունը, որը մենք չեն ընդունել, սահմանել կամ համաձայնել, չի կարող վերաբերելի լինել ՀՀ-ին: Եթե որևէ մեկը այլ տրամաբանութամբ է գործածում, դա վերաբերելի չէ ՀՀ-ին», - հավելել է Փաշինյանը:
Հայաստանն ու Ադրբեջանն այժմ քննարկում են «Զանգեզուրի միջանցքի» հարցը, երբ դա ու Հայաստանի Սահմանադրության հետ կապված խնդիրները լուծվեն, ու խաղաղության պայմանագիրը վերջնականապես ստորագրվի, Անկարան կբացի Հայաստանի հետ սահմանը, հայտարարել էր արտգործնախարար Ֆիդանը: