Մատչելիության հղումներ

Հայաստանի ու Սիրիայի ԱԳ նախարարները տարածաշրջանային հարցեր են քննարկել


Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի ու Սիրիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ասադ Ալ-Շայբանին:

Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով ակտիվացնել քաղաքական երկխոսությունն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը:

Նախարար Միրզոյանը հայտնել է հումանիտար ականազերծման աշխատանքներում ՀՀ աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Երկու երկրների նախարարները անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին: «Սիրիայի ԱԳ նախարարը ՀՀ գործընկերոջը շնորհավորել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կապակցությամբ, և մտքեր են փոխանակվել խաղաղության շարունակական ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ», - ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG