Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ այցելել է Սյունիքի մարզի Գորիս քաղաք։
Նախագահը նախ այցելել է Ակսել Բակունցի տուն-թանգարան, այնուհետև համայնքապետ Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել քաղաքում, տեղում ծանոթացել է համայնքապետարանի կողմից իրականացվող շինարարական և փողոցների բարեկարգման աշխատանքներին։
Շրջայցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը զրուցել է Գորիսի բնակիչների հետ, անդրադարձել նրանց մտահոգություններին, քննարկել մարզի առկա խնդիրներն ու վերջին տարիներին իրականացվող բարեփոխումները։
Հանրապետության նախագահը նաև խոսել է երկրի օրակարգային մի շարք հարցերի շուրջ, այսօր փոխանցում է նախագահականը՝ մանրամասներ չհրապարակելով: