Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Ուկրաինան 146-ական գերիներ են փոխանակել


Ռուսաստանցի արդեն նախկին ռազմագերիները վերադառնում են հայրենիք, 24-ը օգոստոսի, 2025թ.
Ռուսաստանցի արդեն նախկին ռազմագերիները վերադառնում են հայրենիք, 24-ը օգոստոսի, 2025թ.

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է 146 ռուսաստանցի ռազմագերիների հայրենիք վերադառնալու և Ուկրաինայի իշխանություններին նույն թվով ուկրաինացի ռազմագերիների հանձնելու մասին:

Ռազմագերիներից բացի, Ռուսաստան են վերադարձել Կուրսի մարզի 8 բնակիչներ, որոնք հայտնվել էին Ուկրաինայի տարածքում: Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան հայտարարել է, որ նրանք «2025 թվականի փետրվարից պահվում էին Սումիում»:

Գերիների փոխանակման միջնորդն էր Արաբական Միացյալ Էմիրությունները, ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է ռազմագերիների փոխանակումը: Նա հայտնել է, որ դրա արդյունքում Ուկրաինա է վերադարձել նաև մի լրագրող. - «Տուն ենք վերադարձնում լրագրող Դմիտրի Խիլյուկին, որն առևանգվել էր Կիևի մարզում 2022 թվականի մարտին»:

Երկու պատերազմող երկրներն այս տարի քանիցս հարյուրավոր գերիներ են փոխանակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG