Մատչելիության հղումներ

Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը, ըստ Ալիևի, կշահագործվի այս տարի


Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը տիկնոջ հետ Լաչինի օդանավակայանում, արխիվ
Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը տիկնոջ հետ Լաչինի օդանավակայանում, արխիվ

Ադրբեջանի կառավարությունը նախատեսում է Լաչին քաղաքում կառուցվող միջազգային օդանավակայանը շահագործել ընթացիկ տարում, հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը տրանսպորտի հարցերին նվիրված խորհրդակցությանը:

«Այս տարի Լաչինում շահագործման կհանձնվի իններորդ միջազգային օդանավակայանը»,- ասել է Ալիևը՝ շեշտելով, որ վերջին 20 տարիներին Ադրբեջանում 8 միջազգային օդանավակայան է կառուցվել՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Լենքորանում, Գաբալայում, Զագաթալայում, Ֆիզուլիում, Զանգիլանում։

Հայաստանի հետ սահմանին գտնվող Լաչինի օդանավակայանի շինարարությունը մեկնարկել է քաղաքը Բաքվի վերահսկողությանը հանձնելուց մի քանի օր անց։ Այն կառուցվում է լեռնային բարդ տեղանքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG