Հայաստանի և Ֆրանսիայի երկու ռազմական ակադեմիաներ պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը:
ՊՆ հաղորդմամբ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա, հանդիպել նախարարության ռազմավարության վարչության ներկայացուցիչների, ակադեմիայի պետի հետ:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության ընդլայնման, կուրսանտների փոխանակման և ուսումնական ծրագրերի արդիականացման վերաբերյալ, փոխանցում է ռազմական գերատեսչությունը:
- Հայաստանն ու Ֆրանսիան անցած հոկտեմբերին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել:
- Փետրվարին Հայաստանն արդեն ստացել է պաշտպանական սարքավորումների առաջին խմբաքանակը։