Մայիսի1-ի երեկոյան ռուսական բանակը առնվազն տասը հարված է հասցրել Զապորոժիեին, տեղի իշխանությունները հայտնում են 29 վիրավորի, այդ թվում՝ 13 տարեկան դեռահասի մասին։
«Ռուսները հարվածել են քաղաքացիական ենթակառուցվածքների։ Բնակելի շենքեր, համալսարան ու այլ ենթակառուցվածքային օբյեկտներ են վնասվել», - Տելեգրամում գրել է ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը, կից լուսանկարներ հրապարակել։
Հարվածների հետևանքով նաև էլեկտրաքարշի վերանորոգման գործարանն է վնասվել, տեղեկացրել է «Ուկրաինական երկաթուղիներ»-ի տելեգրամյան ալիքը՝ նշելով, որ հրդեհը մարվել է, տուժածներ չկան, գործարանի անձնակազմը եղել է ապաստարանում։