Ուկրաինական Խարկով քաղաքում ռուսական անօդաչու թռչող սարքերի մայիսի 2-ի հարվածների հետևանքով վիրավորների թիվը հասել է 35-ի, հայտնում են տեղական իշխանությունները:
Խարկովի մարզի նահանգապետ Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ զանգվածային հարձակման արդյունքում վնասվել են մասնավոր տուն, բազմաբնակարան շենք, խանութ և ավտոկայանատեղի:
Վերջին շաբաթներին ռուսական հարձակումները Ուկրաինայի խաղաղ բնակավայրերի վրա տասնյակ մարդկանց կյանք են խլել:
Նախագահ Վլադիմիր Զելենսկին դատապարտել է անօդաչու սարքերի հարվածները և կոչ արել ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը:
«Ոչ մի ռազմական նպատակ չի եղել և չէր կարող լինել։ Ռուսաստանը հարվածներ է հասցնում բնակելի տներին, երբ ուկրաինացիները գտնվում են իրենց տներում, երբ նրանք իրենց երեխաներին քնեցնում են», - գրել է Զելենսկին Տելեգրամում: