Հարվարդի համալսարանը հայց է ներկայացրել դատարան Թրամփի վարչակազմի դեմ, որը սառեցրել է համալսարանի ավելի քան 2 միլիարդ դոլար պետական ֆինանսավորումը։ Համալսարանը անօրինական է համարում Սպիտակ տան փորձը՝ զրկելու համալսարանին դաշնային դրամաշնորհից։
Համալսարանը հայցով խնդրում է թույլ չտալ, որ պետական ֆինանսավորման սառեցման որոշումն ուժի մեջ մտնի։ Համալսարանը այդ որոշումը անվանում է «անօրինական, կառավարության լիազորություններից դուրս», և Թրամփի վարչակազմին մեղադրում է Սահմանադրության առաջին ուղղումը, դաշնային օրենքները խախտելու մեջ։ Նաև զգուշացնում է, որ պետական ֆինանսավորման կորուստը բացասաբար կանդրադառնա բժշկական հետազոտությունների և նոր դեղամիջոցների մշակման վրա։
Մեկ շաբաթ առաջ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ դադարեցնում է Հարվարդի համալսարանի 2,2 միլիարդ դոլարի դաշնային ֆինանսավորումը` մեղադրելով համալսարանին քաղաքացիական իրավունքների մասին օրենքները խախտելու և հակասեմականության դեմ պայքարում բավարար քայլեր չկատարելու մեջ: