Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կենսական են տարածաշրջանի բոլոր ազգերի համար. Արաղչի


Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կենսական նշանակություն ունեն տարածաշրջանի բոլոր ազգերի համար, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպմանը:

Իրանական Mehr-ի փոխանցմամբ՝ պաշտոնյաները քննարկել են երկկողմ համագործակցության, Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունության և տարբեր ռազմավարական ոլորտներում ապագա համագործակցության առկա հեռանկարների հարցերը։

Արաղչին վերահաստատել է Թեհրանի դիրքորոշումը՝ հարգել երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, մերժել տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն և դիվանագիտությունը համարել վեճերի լուծման միակ ուղին։

Իրանի արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը տարածաշրջանում կայունության և համագործակցության նոր դարաշրջան կբացի։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG