Հարավային Կորեայի Պոչեոն քաղաքում ռազմաօդային ուժերի կործանիչից ռումբը պատահաբար ընկել է բնակելի շենքերի վրա, հաղորդվում է Yonhap գործակալությունը՝ նշելով առնվազն յոթ վիրավորի մասին։
AFP-ն՝ հղում անելով Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերին, հայտնում է, որ կործանիչներից մեկը վարժանքների ժամանակ պատահաբար ութ ռումբ է նետել, ինչի հետևանքով քաղաքացիական անձինք են վիրավորվել, դեպքով հետաքննություն է ընթանում։
Yonhap-ը նախօրեին հաղորդել էր, որ Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները համատեղ վարժանքներ են անցկացնում հյուսիսկորեական սահմանի մոտ գտնվող Պոչեոն քաղաքի ուսումնամարզական հրապարակում։ Վարժանքներին ներգրավված է160 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ տանկեր, ուղղաթիռներ և կործանիչներ։
Պոչեոն գտնվում է Սեուլից 43 կիլոմետր հյուսիս՝ Հյուսիսային Կորեայի սահմանին մոտ։