Մատչելիության հղումներ

Համբուրգում երկու ավտոբուսի բախման հետևանքով 20 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երեխաներ


Գերմանիա - Համբուրգի փրկարար ծառայության ավտոմեքենա, արխիվ
Գերմանիա - Համբուրգի փրկարար ծառայության ավտոմեքենա, արխիվ

Երկուշաբթի օրը Համբուրգում երկու քաղաքային ավտոբուսների բախման հետևանքով 20 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երեխաներ, հայտնել է հրշեջ ծառայությունը։

Ըստ գերմանական նավահանգստային քաղաքի իշխանությունների՝ վիրավորներից 4-ի վիճակը ծանր է:

Վթարի պատճառները դեռևս քննվում են, ըստ տեղական լրատվամիջոցների՝ ավտոբուսներից մեկը տեղափոխում էր դպրոցականների:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG